ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ համաձայն է Դոնբասում կամավորներ ներգրավելու գաղափարին։ Պուտինն ընդգծել է, որ Մերձավոր Արեւելքի՝ ՌԴ-ին աջակցելու ցանկություն ունեցող կամավորներին պետք է օգնել հասնելու պատերազմական գոտի։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել է, թե ահռելի թվով կամավորներ պատրաստ են օգնության հասնելու Դոնեցկին եւ Լուգանսկին, ավելին՝ դիմումների մեծ մասը Մերձավոր Արեւելքի երկրներից է՝ ավելի քան 16 հազար մարդ։
Պուտինը նաեւ աջակցել է Շոյգուի՝ ռուս զինվորականների տրամադրության տակ հայտնված զենքերը Դոնեցկի եւ Լուգանսկի զինվորականներին փոխանցելու նախաձեռնությանը։
ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է նաեւ Դոնբասի աշխարհազորայիններին զինել հակաօդային պաշտպանության համակարգերով, դրանց թվում՝ շարժական ՀՕՊ-երով: