ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը զորքեր եւ ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա:
Ըստ Ստոլտենբերգի՝ կարեւորը ստեղծված իրադրության քաղաքական, դիվանագիտական լուծումը գտնելն է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտու սահմանումը մեծ հավանականությամբ կհանգեցնի ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ լայնամասշտաբ պատերազմի: