Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում էր հարձակվելու Բելառուսի վրա։
Լուկաշենկոն ասել է նաեւ, որ եթե վեց ժամվա ընթացքում չորս դիրքերի ուղղությամբ կանխարգելիչ հարվածներ չհասցվեին, նրանք հարձակվելու էին համատեղ զորավարժություններ անող ռուս եւ բելառուս զինվորականների վրա:
«Մենք չենք սանձազերծել այս պատերազմը, մեր խիղճը մաքուր է»,– շեշտել է Բելառուսի նախագահը։
Նա հայտարարել է, որ օտարերկրյա վարձկանները Բելառուսի սահմանի երկայնքով գնում են դեպի Չեռնոբիլի ԱԷԿ:
Անդրադառնալլով պատժամիջոցների թեմային՝ Բելառուսի նախագահը դրանք անվանել է «պարզապես խոզություն» եւ «հնարավորությունների ժամանակ»։
Նա առաջարկել է Մոսկվայում հավաքվել ԵԱՏՄ–ի եւ ՀԱՊԿ-ի ձեւաչափով` քննարկելով հարցը, թե ինչպես պետք է ապրել այդ պայմաններում։
Միեւնույն ժամանակ Լուկաշենկոն համոզված է, որ տարեվերջին մարդիկ կմոռանան Ուկրաինայի հակամարտության մասին։