Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ եւ Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետներ եւ խոշոր տրամաչափի հրաձգային զենք։
Հաղորդագրության մեջ ընդգծվել է, թե ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու եւ ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են հասարակության շրջանում խուճապ առաջացնելուն:
Արցախի ոստիկանությունից շեշտել են, որ հետեւում են իրադարձությունների զարգացմանը, եւ խոստանում են պարբերաբար տեղեկություն տրամադրել իրավիճակի մասին: Միաժամանակ հորդորում են բոլոր լրատվամիջոցներին հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը: