ՀՀ Կառավարության մարտի 10-ի որոշմամբ տրանսպորտային միջոցի պետական գրանցման եւ (կամ) հաշվառման համար զրոյական տեղեկանք ստանալը պարզեցվել է: Գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել е-community էլեկտրոնային հարթակի միջոցով:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշել է, որ որոշումը գործելու է ապրիլի 1-ից: Ըստ ՏԿԵ նախարարության պաշտոնյայի՝ այս որոշմամբ քաղաքացին ազատվում է լրացուցիչ համայնքապետարան գնալու եւ տեղեկանք վերցնելու խնդրից: Դա հատկապես խնդրահարույց էր նրանց համար, որոնց մեքենան հաշվառված է այլ տեղ. զրոյական տեղեկանքը ստանալու համար նրանք ստիպված էին գնալ հաշվառման վայր: