Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաք այցելած օտարերկրյա քաղաքացիներն առողջական խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել Երեւանի քաղաքապետարանի առողջապահության ոլորտի մասնագետների հետ։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետները պատրաստ են զբաղվելու Երեւան եկած օտարերկրացիների առողջական խնդիրներով։
«Հաշվի առնելով օտարերկրյա քաղաքացիների մեծ հոսքը Հայաստանի Հանրապետություն՝ առողջական խնդիրների, բժշկական անհրաժեշտ փաստաթղթերի դեպքում վերջիններիս հնարավորություն է ընձեռվել դիմելու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետներին կարող են դիմել` աշխատանքային օրերին (09:00-18:00-ը) զանգահարելով 010-54-40-58 հեռախոսահամարով: Գործում են նաեւ 094-26-75-55 (Սերինե Բաղդասարյան), 091-65-40-64 (Մարինե Սեթյան) հեռախոսահամարները, որոնցով կարելի է զանգահարել 18:00-21:00-ին, ընդ որում՝ նաեւ ոչ աշխատանքային օրերին: