Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 12-ին Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել` պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին ամբողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ եւ Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետներից արձակելով 27 հատ ական»,– ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի ՊՆ-ն տեղեկացրել է նաեւ, որ մարտի 11-ի լույս 12-ի գիշերը տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ: