Բրիտանական Reuters գործակալությունը, հղում անելով հատուկ ծառայություններում իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկյան եւ իրաքյան հատուկ ծառայությունների տվյալներով ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր ղեկավար է ընտրվել Աբու ալ-Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրեյշին: Նա խմբավորման ղեկավարի՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի եղբայրն է, որին 2019-ին ոչնչացրել էին հատուկ ծառայությունները:
Զինյալների նոր ղեկավարի իսկական անունը Ջումա Ավադ ալ-Բադրի է: Reuters-ի տվյալներով՝ նա 2003-ին Իրաք ԱՄՆ֊ի ռազմական ներխուժումից ի վեր տարբեր իրաքյան ծայրահեղական խմբերի անդամ է:
Ալ-Քուրեյշին ավելի վաղ ղեկավարել է «Իսլամական պետության» խորհրդատվական խորհուրդը, որտեղ որոշվում էին մոտ ապագայի համար խմբավորման գործողությունների ռազմավարությունն ու ծրագրերը: Աբու Բաքր ալ-Բաղդադին նաեւ ղեկավարում է խմբավորման հիմնական ֆինանսական հոսքերը: