Ըստ «Ուկրաինասկայա պրավդա» գործակալության՝ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի տվյալներով պատերազմի 16 օրում զոհվել է 79 երեխա, 100֊ը վիրավորում է ստացել:
Ավելի շատ երեխա է տուժել Կիեւի, Խարկովի, Դոնեցկի, Սումսկի, Խերսոնի եւ Ժիտոմիրի շրջաններում: Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի՝ նշված տվյալները վերջնական չեն:
Ներկայում պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում ավերվել է 280 ուսումնական հաստատություն, դրանցից 9-ը՝ հիմնահատակ: Դոնեցկի շրջանում տուժել է 110, Սումսկի շրջանում՝ 28, Կիեւում՝ 17 ուսումնական հաստատություն եւ ավելի քան 10 մանկական բուժհաստատություն:
Պատերազմի ընթացքում Ուկրաինայում միջին հաշվարկներով ամեն օր ավերվում է 17 ուսումնական հաստատություն, հետեւաբար երկրի տարածքում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում 7 միլիոն ուկրաինացի երեխա զրկվել է ուսում ստանալու հնարավորությունից: