Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայում հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական է որակել:
Թուրքական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Երեւանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման համար։
«Երեւանը վճռական է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ուղղությամբ գործադրվող ջանքերի հարցում», — ասել է Միրզոյանը: