Ըստ ամերիկյան Variety-ի գործակալության՝ ամերիկյան Sony Pictures կինոընկերությունը դադարեցրել է իր բոլոր կինոբաժինների աշխատանքը ՌԴ-ում: Ընկերությունը սահմանափակել է նաեւ Crunchyroll անիմացիոն ծառայությունից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաեւ սառեցրել հեռուստահեռարձակումը:
Sony Group կորպորացիան 2 միլիոն դոլար է փոխանցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին (UNHCR) եւ միջազգային ոչկառավարական Save the Children կազմակերպությանը Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու շրջանակում:
«Մենք աջակցում ենք աշխարհի բոլոր ընկերություններին, դրանց թվում՝ Amazon, Netflix եւ WarnerMedia, որոնք ներկայում դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում հանուն Ուկրաինայում եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման»,- Sony Pictures-ի աշխատակիցների գրանցամատյանում նշել է Sony Pictures Entertainment-ի ներկայացուցիչ Թոնի Վինչիքերը: