ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Ուկրաինային զենք եւ ռազմական տեխնիկա փոխանցելու հետեւանքների մասին։ Ըստ դիվանագետի՝ օտարերկրյա զենքի պահնորդական շարասյուները, որոնք անխոհեմորեն մատակարարվում են Ուկրաինային, ռուս զինվորականների համար օրինական թիրախների կվերածվեն:
ԱՄՆ-ը ու ԵՄ-ի որոշ երկրներ փետրվարի 24-ից ի վեր Կիեւին զենք եւ զինամթերք են մատակարարում։ Ըստ Washington Post պարբերականի՝ Ուկրաինան Արեւմուտքի երկրներից Ս-300 զենիթահրթիռային համալիրներ է խնդրել, եւ բանակցություններ են ընթանում դրանց մատակարարումների հնարավորության շուրջ: