Ըստ «Սպուտնիկ Թուրքիա»-ի՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտնել է, որ «3+3» տարածաշրջանային հարթակի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Նա նշել է, որ նոր հանդիպման անցկացման հարցն այժմ մշակվում է դիվանագիտական ուղիներով:
Հաջիեւը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն այդ տարածաշրջանի խնդիրները, միավորեն համագործակցության համար առկա մեծ ներուժը: Որոշ խնդիրների առնչությամբ` մյուս տարածաշրջաններում կողմերը դիվանագիտական խողովակներով սպասում են լրացուցիչ առաջարկների «3+3» ձեւաչափով հաջորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։
Ձեւաչափը նախատեսում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությունը: Սակայն պաշտոնական Թբիլիսին դեռ հրաժարվում է նախաձեռնությանը միանալուց։ Առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին «3+2» ձեւաչափով: