Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Մեւլութ Չավուշօղլուն վերահաստատել են երկու կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու նորմալացման գործընթացը հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման նպատակով առանց որեւէ նախապայմանի։
Անթալիայում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները տեւել են շուրջ 30 րոպե։
«Մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ, հուսով եմ, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք։ Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն ու պետությունները փորձում են կառուցել խաղաղություն եւ կայունություն մեր տարածաշրջանում։ Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղություն ունենալու այդ պատրաստակամությունը կա»,– ասել է Միրզոյանը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական եւ չափազանց արդյունավետ էր անվանել։