Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ի այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու եւ Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում:
«Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է»,– ասված է հաղորդագրության մեջ։
Մարտի 13-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «Խոջալուի եւ Տերտերի ուղղություններով ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին»:
Հակառակորդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 12-ին՝ 18:15-02:20-ը, «տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, հայկական կողմը կրակել է արբեջանական դիրքերի ուղղությամբ»։