Մարտի 13-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած երդմնակալության արարողության ժամանակ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով Հայաստանի նախագահի լիազորությունները։
Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությանը միայն արտահերթ ընտրությունների երկրորդ փուլով էր հաջողվել ընտրել իր առաջադրած նախագահի թեկնածուին։
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք բոյկոտել էին նախագահի ընտրության քվեարկությունը, նախագահի երդմնակալության արարողությունը եւս չեն մասնակցել։
Մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը 2021-ի օգոստոսից մինչեւ մարտի 11-ը եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Վահագն Խաչատուրյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը: