Մարտի 14-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով ժամանելու է Թուրքիա, հայտնում է Milliyet պարբերականը։
Այցի օրակարգում առաջնահերթ քննարկման թեմաներից են լինելու Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի շուրջ վերջին զարգացումները եւ դրա խաղաղ հանգուցալուծմանն ուղղված հնարավոր քայլերը։
Ըստ պարբերականի՝ կողմերը քննարկելու են Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունները բոլոր հարթություններում, ինչպես նաեւ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացում հնարավոր առաջխաղացման հեռանկարները։