ՌԴ նախագահին առընթեր մշտական ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը հայտնել է, որ Ղրիմն ու Դոնբասը Ուկրաինայում հատուկ գործողության շրջանակում հաջողվել է կապել ցամաքային միջանցքով։
«Ղրիմն ու Դոնբասը այժմ Ուկրաինայի տարածքով անցնող ցամաքային միջանցք է կապում։ Վերահսկողության տակ է վերցվել Ղրիմից մինչեւ Մարիուպոլ ավտոմոբիլային ճանապարհը»,- շեշտել է Մուրադովը։
Ըստ նրա՝ քանի դեռ մարտեր են ընթանում ուկրաինացի ազգայնականների դեմ, ավտոմայրուղին կարող է օգտակար լինել ԴԺՀ-ի ազատագրված շրջանների բնակչությանը հումանիտար բեռներ մատակարարելու համար:
Մուրադովը նշել է, որ Մերձազովյան շրջանի մետալուրգիական կենտրոն Մարիուպոլի եւ Դոնբասի արդյունաբերական շրջանը թերակղզուն կապող մայրուղին կարող է Ղրիմի համար կարեւոր ճանապարհ դառնալ։
«Խորհրդային տարիներին այդ հաստատուն ծածկույթով մայրուղին ապահովում էր Եվպատորիայից Մարիուպոլով դեպի Դոնեցկ տնտեսական բեռների միջանցիկ փոխադրումը»,- ընդգծել է մշտական ներկայացուցիչը։