Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մոնտենեգրոյում անցկացված բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը:
Հայ բռնցքամարտիկները Վազգեն Բադալյանի գլխավորությամբ ութ մեդալ են նվաճել։ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը եզրափակիչում տպավորիչ հաղթանակ է տարել ղազախստանցի Սարդոխան Պայզախմանովի նկատմամբ եւ արժանացել ոսկե մեդալի:
Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկին ապահովել է 63 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող մարզիկը եզրափակիչում մեծ առավելությամբ հաղթել է հույն Պանագիոտիս Կոստոուրոսին:
51 կգ քաշային Արեն Ասլամազյանը եւ 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը եւ 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը արժանացել են բրոնզե պարգեւի: