Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության՝ մարտի 13-ին Հայաստան է հասել ՔՈՎԻԴ-19-ի Pfizer պատվաստանյութի 306 հազար չափաքանակ։
Pfizer-ի հերթական չափաքանակը ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։
Pfizer պատվաստանյութից զատ՝ ԱՄՆ կառավարությունը ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ Կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն։
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» համար ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 12 հազար ՊՇՌ թեստ, թեստավորման սարքավորումներ, թեստավորման մեկանգամյա օգտագործման պարագաներ։
ԱՄՆ-ը Հայաստանի բուժհաստատություններին է տրամադրել նաեւ թթվածնի խտացուցիչներ, զարկերակային օքսիմետրեր, ռենտգենային եւ ուլտրաձայնային սարքավորումներ, օդափոխիչներ, ինչպես նաեւ ախտորոշիչ եւ այլ սարքավորումներ։