Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի սահմանելու որոշումը, որի մասին խնդրում է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կարող է ընդունել միայն ՄԱԿ-ը:
Իտալական Corriere della sera պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրամիության Ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Կլաուդիո Գրացիանոն։ Նա հավելել է, որ հակառակ դեպքում՝ առանց ՄԱԿ-ի որոշման, դա կլիներ ռազմական գործողություն ընդդեմ Ռուսաստանի։
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը ԵՄ-ին եւ անդամ երկրներին դրդել է սեփական պաշտպանությունն ամրապնդելու անհրաժեշտության գիտակցմանը՝ կրճատելով ռազմական ծախսերը: