ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը հայտնել է, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատու 5922 քաղաքացի 2021-ին մոտ 1,2 միլիարդ դրամի չափով փոխհատուցում է ստացել Հայաստանում:
Ստեփանյանը նշել է, որ ավանդների փոխհատուցման խնդրով նամակներ շատ են ստանում, փորձում են հնարավորինս արագ արձագանքել:
2022-ին կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչեւ 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են նաեւ, որ 2022-ի հունվար-փետրվարի ընթացքում շուրջ 1400 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում․ այդ նպատակով վճարվել է շուրջ 249 միլիոն դրամ։