Լոնդոնյան «Չելսի» ակումբի վաճառքին առնչվող գործողությունները սահմանափակումներ են առաջացրել նոր տոմսերի վաճառքի եւ պայմանագրերի կնքման հարցերում:
«Չելսիի» Stamford Bridge-ում գտնվող խանութը փակվեց, երբ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառեց ակումբի ռուս սեփականատիրոջ՝ Ռոման Աբրամովիչի նկատմամբ՝ Պուտինի հետ ունեցած կապերի պատճառով:
Աբրամովիչը, որը հսկողության տակ էր հայտնվել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, անցյալ շաբաթ հայտարարել էր, որ վաճառում է Պրեմիեր լիգայի ակումբը:
3,2 մլրդ դոլար արժողությամբ լոնդոնյան ակումբը, որը, ըստ Forbes- ի, համաշխարհային ֆուտբոլի ամենաարժեքավոր ակումբների ցանկում զբաղեցնում է յոթերորդ տեղը, գործում է Կառավարության հատուկ լիցենզիայով:
Աբրամովիչը «Չելսի»-ն գնել էր 2003 թվականին 140 միլիոն ֆունտով (184 միլիոն դոլար), եւ նրա ներդրումը հանգեցրել է ակումբի պատմության ամենահաջող դարաշրջանին, քանի որ նվաճել են Պրեմիեր լիգայի հինգ տիտղոսներ, հինգ գավաթներ եւ երկու անգամ Չեմպիոնների լիգայի գավաթներ: