Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում բաց եւ փակ ռեստորաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առեւտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։
Հայաստանում ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում եւ հանրային սննդի օբյեկտներում օրենքով արգելվել է հունվարի 1-ից։ Բացառություն են օդանավակայանների անմաքս առեւտրի խանութները։ Արգելվում է նաեւ ծխախոտային արտադրատեսակների դատարկ կամ մեծացրած չափսով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների կամ դրանց ապրանքային նշանների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: