ԵՄ խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը հայտնել է, որ ԵՄ երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը:
Պատժամիջոցների փաթեթն ուղղված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ, որոնք ներգրավված են Ուկրաինայի դեմ ագրեսիայի գործում, ինչպես նաեւ Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների դեմ:
ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված համատեղ հայտարարության շուրջ՝ ընդդեմ Ռուսաստանի հատուկ կարգավիճակի:
«ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հավանություն է տվել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված դիմումին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում: