Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշոր ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի դեպի Հայաստան թռիչքները Sukhoi Superjet-100 (SSJ100) ռուսական ինքնաթիռներով:
«Աերոֆլոտը» սկսում է տոմսերի վաճառքը Երեւան ամենօրյա կանոնավոր չվերթների համար: «Աերոֆլոտի» դեպի Հայաստան չվերթները կվերսկսվեն 2022-ի մարտի 22-ից եւ կիրականացվեն Sukhoi Super Jet 100 հայրենական ինքնաթիռներով:
«Աերոֆլոտը» միջազգային բոլոր թռիչքները, բացի Մինսկի ուղղությունից, դադարեցրել էր մարտի 8-ից: