Այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից (ԼԺՀ) եւ Ուկրաինայի մյուս տարածքներից Ռուսաստան՝ Ռոստովի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզեր եւ Ղրիմ տարհանված քաղաքացիների թիվը մեկ օրում աճել է 11,6 հազարով եւ մարտի 15-ի առավոտվա դրությամբ հասել 259 հազարի:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության հաղորդագրության՝ մեծամասնությունը՝ ավելի քան 226 հազար մարդ, Ռուսաստան է ժամանել ԴԺՀ-ից եւ ԼԺՀ-ից, մնացած 33 հազարը՝ Ուկրաինայի այլ շրջաններից:
Ռուսաստան տարհանվածների թվում 56,5 հազարը երեխաներ են: Ուժային կառույցները հայտնում են, որ փախստականների համար 289 ժամանակավոր տեղավորման կետեր են արդեն գործում Ռուսաստանի 32 շրջաններում: Մարդկանց ՌԴ շրջաններ են տանում հատուկ գնացքներով: