Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությունը նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներին հրավիրել է մասնակցելու «Ֆրանսիան պատերազմի առջեւ» հաղորդմանը։
Նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Ռուսաստանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցները: Նա շեշտել է, որ Ֆրանսիան ձգտում է վերջ տալու պատերազմին՝ առանց հակամարտության մեջ ներգրավվելու։
Ծայրահեղ աջերի թեկնածու Մարի Լը Պենը եւս դատապարտել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցները բացասական ազդեցություն են թողնում նաեւ Ֆրանսիայի վրա։
Ծայրահեղ ձախերի թեկնածու Ժան Լյուկ Մելենշոնը պաշտպանել է պատժամիջոցները՝ նշելով հանդերձ, որ ֆրանսիացիներին հանդարտեցնելու համար անհրաժեշտ է ապրանքների գները միառժամանակ սառեցնել։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, նա որոշել է մինչեւ նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ ապրիլի 10-ը, ոչ մի հեռուստաբանավեճի չմասնակցել։