Ըստ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Վաշինգտոնը Պեկինին նախազգուշացրել է, որ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների պայմաններում Մոսկվային աջակցություն ցուցաբերելու որոշում ընդունելը Չինաստանի համար անցանկալի հետեւանքներ կունենա:
ԱՄՆ պաշտոնյաները տարբեր մակարդակներում հանդիպումներ են ունենում ՉԺՀ պաշտոնյաների հետ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ պետքարտուղարի Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դենիել Քրիթենբրինքը Իտալիայի մայրաքաղաքում հանդիպել են Չինաստանի կոմկուսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Յան Չզեչիի հետ։ Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը Հռոմում հանդիպել է Չինաստանի կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյայի հետ: