Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, երկարացրել է երկրում ռազմական դրության ժամկետը եւս մեկ ամսով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին օրինագիծ էր ներկայացրել Գերագույն ռադա Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը մարտի 24-ից եւս 30 օրով երկարացնելու մասին: Այդպիսով` ռազմական դրությունը կտեւի մինչեւ ապրիլի 25-ը:
Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն էր հայտարարվել փետրվարի 24-ին՝ ռուսական զորքերի լայնածավալ ներխուժման օրը:
Գերագույն ռադայի փոխնախագահ Ալեքսանդր Կորնիենկոն նշել է, որ նոր հոդվածը կարող է տարածվել Ուկրաինայի տարածքը լքած կամ նախկինում ոչ միանշանակ քաղաքական դիրքորոշում ունեցած Ռադայի պատգամավորների վրա։
«Այս արարքների համար նրանք պետք է դատապարտվեն առավելագույն պատժի՝ 15 տարվա ազատազրկման»,- ընդգծել է Ռադայի փոխնախագահը։