Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով ՀՀ արտգործնախարարի Արարատ Միրզոյանի հարցազրույցին, որտեղ նա ներկայացրել էր պաշտոնական Երեւանի դիրքորոշումը Ադրբեջանի հինգ առաջարկների վերաբերյալ, հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հստակ է եւ հետեւողական։
«Հարկ չենք համարում կրկնել այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք: Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է վերաբերվում այս հարցին, պետք է ներկայացնի իր հստակ առաջարկները եւ դրանով իսկ դրսեւորի առարկայական եւ արդյունքի միտված բանակցություններ սկսելու իր պատրաստակամությունը»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։