Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միավորված էքսպեդիցիոն ուժերի երկրների ղեկավարների հանդիպմանը հայտարարել է, որ պետք է հաշվի նստել այն իրողության հետ, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
«Հասկանալի է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Դա հասկանում ենք, խելամիտ մարդիկ ենք։ Տարիներ շարունակ լսել ենք, այսպես կոչված, «բաց դռների» մասին, բայց արդեն լսել ենք նաեւ, որ ՆԱՏՕ-ին չենք անդամակցելու։ Դա ճիշտ է, եւ պետք է հաշվի նստել այդ իրողության հետ»,- հայտարարել է Զելենսկին ։
2014-ին ստեղծված Միացյալ էքսպեդիցիոն ուժերը գործում են Միացյալ Թագավորության հրամանատարության ներքո: Դրա մասնակից երկրներն են Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Էստոնիան: Միացյալ էքսպեդիցիոն ուժերը չեն գործում մշտապես, սակայն պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում: