Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը հայտնել է, որ Ռուսաստանն այս տարի չի փոխանցել Եվրոպայի խորհրդի՝ 33 միլիոն եվրո անդամավճարը, քանի որ դուրս է գալիս կազմակերպությունից:
«Եվրոպայի խորհրդի կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը դուրս է գալիս խորհրդից եւ, բնականաբար, դադարեցնում գործունեությունը դրա բոլոր կառույցներում, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում»,- նշել է Կոսաչովը եւ հավելել, որ Ռուսաստանը կարող է մնալ իր շահերին պատասխանող կոնվենցիաներում։
Ռուսական կողմը պարզաբանում է՝ նման որոշման պատճառը վեհաժողովի աշխատանքներում վառ արտահայտված հակառուսական կողմնորոշումն է։