ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողություն» սկսելու որոշումը հիմնված էր աշխարհում պատմական օրինաչափությունների խոր վերլուծության եւ իրավիճակի չափազանց ճշգրիտ, իրատեսական գնահատման վրա։
Ըստ Նարիշկինի՝ ամենափոքր ուշացումը եւ բացահայտ ռուսատյաց կիեւյան ռեժիմը մոտ ապագայում մեծ ողբերգության կվերածվեր։
Նա նշել է, որ Ռուսաստանին այլ կերպ վարվելու հնարավորություն չէր տրվել։ Ըստ Նարիշկինի՝ Ռուսաստանը իր ինքնիշխանության ապահովման հարցերում երբեք չի նահանջի։
«Մեր երկիրն այժմ իսկապես պատմական պահ է ապրում, որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղը աշխարհում»,- ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։