Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 16-ի իր տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անկախ դժվարություններից պետք է շարունակվեն։
Ըստ Զելենսկու՝ իրեն զեկուցում են, որ բանակցություններում կողմերի դիրքորոշումները գնալով ավելի իրատեսական են դառնում։ Նա ողջունել է դա եւ նշել, որ ամեն մեկն իր տեղում պետք է աշխատի, այդ թվում ՌԴ-ի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչները։
«Դա կարեւոր է, դժվար է, բայց ահրաժեշտ է։ Քանի որ ցանկացած պատերազմ ավարտվում է համաձայնագրով»,- ընդգծել է Զելենսկին եւ հավելել, որ դեռ ժամանակ է հարկավոր, որ լուծումները բխեն հենց Ուկրաինայի շահերից։
Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են։ Իսկ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում ստեղծվել են հատուկ աշխատանքային ենթախմբեր: