Ըստ բրիտանական Reuters գործակալության հաղորդագրության՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամները միաձայն ընդունել են Ռուսաստանի Դաշնությանը կազմակերպությունից անհապաղ հեռացնելու կոչ անող բանաձեւի նախագիծ:
Ըստ Վեհաժողովի բանաձեւի՝ կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտումներ գործած եւ Խորհրդի առջեւ իր պարտավորությունները չկատարող Ռուսաստանն այլեւս չի կարող լինել Եվրոպայի խորհրդի անդամ պետություն։
Նախագծին կողմ է քվեարկել Վեհաժողովի 216 անդամ պետություն, երեք երկիր՝ Գերմանիան, Լեհաստանն ու Բուլղարիան, ձեռնպահ են մնացել։ ԵԽԽՎ անդամ որեւէ պետության ներկայացուցիչ դեմ չի քվեարկել։
Քվեարկությունից պարզ է դառնում, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցել դրան։ Քվեարկությանը չեն մասնակցել նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները։