ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 16-ին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ամերիկա-ադրբեջանական երկկողմ գործընկերության շարունակական կարեւորությունը եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագան խթանելու ԱՄՆ-ի հանձնառությունը:
Անդրադառնալով հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ սրման մասին վերջին հաղորդագրություններին՝ Էնթոնի Բլինքենը կողմերին հորդորել է զսպվածություն ցուցաբերել եւ ակտիվացնել դիվանագիտական ջանքերը բոլոր առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղարը նաեւ շեշտել է Ադրբեջանում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու կարեւորությունը։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի եւ այլ գործընկերների՝ Մոսկվային եւ նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, շարունակաբար պատասխանատվության ենթարկելու հանձնառությունը՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված եւ չարդարացված պատերազմի համար: