ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Թուրքիայի եւ Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը:
«Կազմակերպվել են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները: Ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ կապերի կարգավորման գործընթացը, եւ մեր կողմից պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որի շնորհիվ հնարավոր կլինի խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջեւ»,- շեշտել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հայտնել է, որ Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայի, Լիբիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը: