ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը վերջ է դնում Դոնբասի բնակչության դեմ Կիեւի ռեժիմի ութ տարի վարած պատերազմը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտնել էր, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իրեն խնդրել է Լավրովին ուղերձ փոխանցել Ուկրաինայի շուրջ քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին։
«Իրանի արտգործնախարարը փոխանցեց պարոն Կուլեբայի ցանկությունը, որ անհրաժեշտ է անհապաղ վերջ դնել պատերազմին: Կարող եմ վստահեցնել, որ հենց դրանով ենք զբաղված: Վերջ ենք դնում Դոնբասի բնակչության դեմ Կիեւի ռեժիմի առնվազն ութ տարի մղած պատերազմին։ Այս պատերազմը պետք է դադարեցվի հատկապես հիմա»,- ասել է Լավրովը։
Ըստ Լավրովի՝ այս բոլոր աղաղակող փաստերի մասին լռում են Արեւմուտքում, որտեղ բացահայտ կեղծիքներ տարածելով՝ շարունակում են հիստերիա հրահրել:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը Իրանին է փոխանցել նյութեր՝ տեղեկություններով, թե ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինայի կառավարությունը։