Թեհրանն ազատ է արձակել իրանական դատարանի վճռով երկարատեւ ազատազրկման դատապարտված Մեծ Բրիտանիայի իրանական ծագում ունեցող երկու քաղաքացիների, որոնցից մեկը Thomson Reuters հիմնադրամի աշխատակից Նազանին Զագարի-Ռեթքլիֆն է, մյուսը՝ Անուշե Աշուրին։
Նազանին Զագարի-Ռեթքլիֆը ձերբակալվել էր 2016-ի ապրիլին Թեհրանի միջազգային օդանավակայանում՝ իսլամական հանրապետության իշխանությունների տապալմանն ուղղված դավադրության մասնակցելու մեղադրանքով։
Մարտի 16-ին ազատ արձակված Անուշե Աշուրիին իրանական հատուկ ծառայությունները ձերբակալել էին 2019-ին՝ Իսրայելի հետախուզության՝ «Մոսադի» հետ համագործակցելու մեղադրանքով: Նրան դատապարտել էին տասը տարվա ազատազրկման։
Ամերիկացիների ազատ արձակման սպասումով
Ավելի վաղ՝ 2021-ի փետրվարին, Իրանը ԱՄՆ-ից ուղերձ էր ստացել երկրում դատապարտված ամերիկացիների առիթով:
ԻԻՀ նախկին արտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն նշել էր, որ ԱՄՆ-ը Իրանում ձերբակալված իր քաղաքացիների ազատ արձակման հարցով ուղիղ բանակցությունների մեջ չի մտել՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի բոլոր ուղերձներն արվում են կա՛մ արտաքաղաքական գերատեսչությունների, կա՛մ Շվեյցարիայի միջոցով: