Ինձ համար միշտ հետաքրքիր զրուցընկեր մնում են դասականները։ Իհարկե, ժամանակակից գրողները նոր խոսք ասում են, եւ մենք գնահատում ենք նրանց նորարարությունը, քանի որ կյանքն այդպես պետք է շարունակվի, առավել եւս՝ գեղարվեստական կյանքը։ Այդուհանդերձ, դասականների խոսքն ավելի ծանրակշիռ է, ընդգրկուն: Եվ սա չի նշանակում, թե միայն շատ հինն է դասական, Մարկեսը, Բորխեսը, նրանք տարբեր խառնվածքով, արտահայտման տարբեր տիպերով հեղինակներ են, բայց՝ դասական։