Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ, հայտնում է Sabah օրաթերթը։
Նախագահի հաղորդակցության վարչության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերջին զարգացումները։
Հեռախոսազանգի ընթացքում Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության հաստատման համար դիվանագիտական գծում մեծ ջանքեր են գործադրվում․ «Մեր նպատակը րոպե առաջ մնայուն զինադադար հաստատելն է, ոչ ոք չի շահի պատերազմի երկարաձգումից»։
Թուրքիայի նախագահը հայտնել է նաեւ, որ աշխատանքներ են տանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան պատրաստակամ է կազմակերպելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը Թուրքիայում։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը