ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ներխուժումը Ուկրաինա։
Վլադիմիր Զելենսկին թվիթերյան գրառման մեջ անդրադարձել է որոշմանը՝ նշելով, որ հրամանը միջազգային իրավունքին համապատասխան պարտադիր ուժ ունի, եւ Ռուսաստանը պետք է անհապաղ կատարի այդ պահանջը։ Պահանջի անտեսումը կհանգեցնի Ռուսաստանի էլ ավելի մեկուսացմանը։