ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ սոցիալական ցանցերով եւ տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետեւանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, եւս մեկը՝ վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը։
Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա: