ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է, հարցը վերջնականապես փակված է։
«Ոչ մի պատժամիջոց, ոչ մի սպառնալիք, ոչ մի շանտաժ, լինի դա ԱՄՆ-ը, թե նրա կամակատարներից որեւէ մեկը, որը երեւակայել է` իբր ինքը աշխարհի տերն է, մեր դիրքորոշումը չի փոխի»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ աշխարհում մեծացել է Ղրիմի հետ կապեր հաստատելու հետաքրքրությունը, օտարերկրյա գործընկերների թիվն աճել է։