ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մոտ 140 հազար զինվոր է տեղակայել Եվրոպայում։
Ըստ նրա՝ Եվրոպայում տեղակայված զինվորներին աջակցություն են ցուցաբերում խոշոր ավիացիոն եւ ծովային ուժերը, ինչպես նաեւ ՀՕՊ համակարգերը:
Ստոլտենբերգը հավելել է, որ արդեն կյանքի են կոչվում դաշինքի պաշտպանության, մեր մարտական պատրաստականության բարձրացման եւ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում զինվորների տեղաբաշխման ծրագրերը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է նաեւ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում հարյուրհազարավոր զինծառայողներ մարտական բարձր պատրաստվածության վիճակում են։
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի օգնությամբ Ուկրաինայի բանակն անցել է բազմամյա նախապատրաստում, ինչը բարձրացրել է նրա մարտունակությունը: Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Կիեւին երկրի պաշտպանության համար զգալի քանակությամբ աջակցություն է տրամադրել: