ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը համաձայնության է եկել ուկրաինացի զինվորականների հետ Չեռնոբիլի ատոմակայանում համատեղ անվտանգության վերաբերյալ։
Զախարովան պարզաբանել է, որ երկրները էներգաբլոկների եւ սարկոֆագի անվտանգությունը համատեղ կվերահսկեն։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վստահեցրել է, որ ռուսական կողմը կշարունակի ջանքեր գործադրել Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար։