Ուկրաինայի սահմանային պետական ծառայության մամուլի խոսնակ Անդրեյ Դեմչենկոն «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ռազմական գործողությունների 21-րդ օրվա դրությամբ Ուկրաինա է վերադարձել 310 հազար ուկրաինացի փախստական՝ հիմնականում տղամարդիկ։
Ըստ խոսնակի՝ ուղեւորահոսքն առաջվա պես ինտենսիվ է, սակայն ընդհանուր առմամբ փոքր-ինչ նվազել է։ Եթե նախկինում օրինակ, արեւմտյան հատվածում, երկու կողմից ուղեւորահոսքը կազմում էր 120 հազար մարդ, վերջին օրերին նվազել է՝ հասնելով 90 հազարի։
Դեմչենկոն հավելել է, որ Մոլդովայի հետ Ուկրաինայի սահմանին ուղեւորահոսքը զգալիորեն ցածր է։
Մարտի 17-ի դրությամբ երկիրը լքել է 2,4 միլիոն քաղաքացի, որոնցից 1,805 միլիոնն ուկրաիանացիներ են։