ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը եւ պատրաստ է աջակցելու բանակցային գործընթացին:
Զախարովան հավելել է, որ դեռ վաղաժամ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին: