ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի եւ Սեւաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորումը ճիշտ եւ ժամանակին որոշում էր։
«Մարդիկ համախմբվեցին եւ հաղթեցին։ Արեցին իրենց ազատ գիտակցված ընտրությունը, այն է` լինել Ռուսաստանի հետ»,- ասել է Պուտինը։ Ըստ ՌԴ նախագահի՝ անցած տարիները համոզիչ կերպով ապացուցեցին՝ որքան ճիշտ եւ ժամանակին էր այդ ընտրությունը։
«Բավական է տեսնել՝ այսօր ինչ է կատարվում Դոնբասում, եւ ամեն ինչ միանգամից պարզ է դառնում»,- շեշտել է Պուտինը։
ՌԴ նախագահը միաժամանակ հայտարարել է, որ նոր պատժամիջոցների պայմաններում ռուսական խոշոր բիզնես-կառույցները, այդ թվում բանկերը, կարող են հանգիստ տեղափոխվել Ղրիմ։
Պուտինն առաջարկել է Ղրիմի եւ Սեւաստոպոլի զարգացման պետական՝ 1,3 տրիլիոն ռուբլի արժողությամբ ծրագրի իրականացման ժամկետը 2025-ի փոխարեն երկարացնել մինչեւ 2027 թվականը։